Մակեդոնիայում նախատեսում են բարձրացնել հին մեքենաների հարկը

Մակեդոնիայի կառավարությունը մտադիր է մոտ հեռանկարում բարձրացնել, այսպես կոչված, բնապահպանական հարկը հին ավտոմեքենաների նկատմամբ: Շրջակա միջավայրի պահպանության նախարարությունում նշել են, որ նոր պետական տուրքի չափը կհայտարարվի, երբ ընդունվի համապատասխան փաստաթուղթը: Գերատեսչության ղեկավար Աբդիլաչիմ Ադեմիի խոսքով՝ բնապահպանական հարկը բարձրացնելուց բացի, աշխատանքներ են տարվում այլ երկրներից մեքենաների ներմուծումը կարգավորելու հարցում, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

ԱՎԵԼԻՆ