«Առավոտ». ԱԳՆ նախկին պաշոնյան՝ Եվրամիության հասցեին հնչող մեղադրանքների մասին

«Առավոտ» թերթը գրում է. «1997-2008 թթ․ ՀՀ ԱԳՆ ԱՄՆ եւ Կանադայի բաժնի նախկին վարիչ Կարինե Աֆրիկյանին «Առավոտ»-ը հարցրեց, թե ինչպես է վերաբերվում այն մեղադրանքներին, որոնք հնչում են Արեւմուտքի, Եվրոպական կառույցների ուղղությամբ, այն առումով, որ նրանք պետք է գիտակցեին, որ Հայաստանի իշխանությունները չէին կարող Հայաստանը տանել դեպի եվրոպական արժեքներ, դեպի ԵՄ Ասոցացման համաձայնագիր: «Չեմ կարծում, թե ԵՄ-ն չէր գիտակցում, թե ինչ կարգի իշխանությունների հետ գործ ունի, սակայն կամավորության սկզբունքով այդ համաձայնագրին միացող իշխանությունները ստիպված էին լինելու ի կատար ածել համաձայնագրով ստանձնած պարտավորությունները`քայլ առ քայլ:

Անշուշտ, այդ գործընթացում չափազանց կարեւոր էր լինելու նաեւ համաձայնագրին միացած երկրների քաղաքացիական հասարակությունների եւ ընդդիմադիր քաղաքական ուժերի դերը: Այսինքն, դրսից եւ ներսից ճնշումներով իշխանությունները ստիպված էին լինելու գնալու իրապես քաղաքական եւ սոցիալ-տնտեսական բարենորոգությունների: Կարելի է դա իդեալիզմ կոչել, բայց դա իդեալիզմ է առանց պատրանքների», նկատեց Կարինե Աֆրիկյանը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

ԱՎԵԼԻՆ