Ադրբեջանում ցեխային հրաբուխ է ժայթքել

Նախորդ գիշեր Ադրբեջանի Շաբրանի շրջանի տարածքում հրաբուխ է ժայթքել: Ինչպես ԱՊԱ-ին է հաղորդել Ադրբեջանի ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի ցեխային հրաբխագիտության բաժնի վարիչ Ադիլ Ալիեւը, ինստիտուտն արդեն տեղյակ է այդ մասին: Ըստ նրա՝ ներկայումս ինստիտուտի աշխատակիցները արդեն մեկնել են այդ տարածք՝ համապատասխան հետազոտություններ անցկացնելու: Ալիեւն ընդգծել է, որ ներկայումս հստակ տեղեկություններ չկան այն մասին, թե ինչ մակերես է զբաղեցնում հրաբուխը եւ որքան ժամանակ է շարունակվել ժայթքումը: Նա նշել է, որ հաճախ իրենք սխալ տեղեկություններ են ստանում, ուստի պետք է սպասեն մասնագետների եզրակացությանը՝ միջադեպի մասին հստակ տեղեկատվություն տարածելու:

ԱՎԵԼԻՆ