ԱՄՆ գլխավոր տոնածառը վառեց իր լույսերը

ԱՄՆ տոնական գլխավոր ատրիբուտը` Նյու Յորքի տոնածառը  վառել էիր լույսերը`  հազարավոր մարդկանց ներկայությամբ: Հանդիսավոր արարողությունը հեռարձակվել է ուղիղ եթերում:   Ռոքֆելլեր” կենտրոնում տոնածառ տեղադրելու ավանդույթը ստեղծել են կենտրոնը կառուցած  իռլանդացի շինարարները` Մեծ դեպրեսիայի տարիներին: 1931 թվականին առաջին տոնածառի զարդերը կոնֆետներն էին, թղթե շղթաները, ինքնաշեն զարդարանքները եւ նույնիսկ` պահածոյի թիթեղյա տուփեր:

Ներկայում ԱՄՆ գլխավոր տոնածառը զարդարվում է  10 կմ երկարությամբ 46 հազար գունավոր լամպերից կազմված շղթայով: Գագաթին տեղադրվում է  Swarovski բյուրեղապակյա աստղ` 250 կգ քաշով:

ԱՎԵԼԻՆ