Հայաստանում որոշ ճանապարհներում առկա է մերկասառույց

Հայաստանի բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհներն այսօր՝ դեկտեմբերի 5-ի ժամը 09:30-ի դրությամբ, հիմնականում անցանելի են: Երեւան-Սեւան ավտոճանապարհի Հրազդան քաղաքի հատվածում, Երեւան-Մեղրի ավտոճանապարհին (Տիգրանաշեն գյուղի հատված),Գեղարքունիքի մարզի Գավառ-Սեւան ճանապարհահատվածին, Լոռիի մարզի Ապարան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորանների հատվածը, Վանաձոր-Գյումրի (Ջաջուռ գյուղի հատված) ավտոճանապարհին, Սյունիքի մարզի բոլոր ճանապարհներին, ինչպես նաեւ Սելիմի լեռնանցքում առկա է մերկասառույց: Իրականացվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Հայաստանի ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթեւեկել ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթեւ մարդատար տրանսպորտային միջոցների եւ մինչեւ 30 տեղանոց միկրոավտոբուսների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

ԱՎԵԼԻՆ