Հայաստանից ու Թուրքիայից երկու տղամարդ կիրականացնեն ամենաերկար տեւողությամբ ձեռքսեղմումը

Հայաստանն ու Թուրքիան ներկայացնող երկու տղամարդ կփորձեն  համաշխարհային ռեկորդ սահմանել՝ «ամենաերկար տեւողությամբ ձեռքսեղմում» միջոցառմառման ժամանակ, որը կմեկնարկի դեկտեմբերի 6-ին: Այդ մասին գրում է թուրքական «Hürriyet Daily News»-ը: «TANGO Network»-ի մամուլի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ձեռքսեղմումը տեղի կունենա Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում, որպեսզի «ողջ աշխարհին ցույց տան, որ փակ սահմանների երկու կողմում հասարակ մարդիկ պատրաստ են երկխոսության ու բաց հաղորդակցության»: Միջոցառումը հիշեցնում է հուշարձանը, որը նախկինում վեր էր խոյացվել Թուրքիայի արեւելքում գտնվող Կարս նահանգում, որն իրենից ներկայացնում էր միմյանց ձեռք սեղմող երկու մեծ կերպարներ: Ավելի ուշ իշխանությունները հրամայել էին հանել այն:

Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, ամենայն հավանականությամբ, ձեռքսեղմումը մի քանի օր է տեւելու: Վրաստանը միջոցառման անցկացման վայր է ընտրվել «այս պահին Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերություններում կարեւոր դերի համար»՝ գործելով որպես տարանցիկ գոտի ու «կապող օղակ»:

ԱՎԵԼԻՆ