“Ոչ պետական գրպանահատությանը”

Այսօր Ազգային ժողովում շարունակվելու է ՀՅԴ նախաձեռնությամբ մեկնարկած՝ կուտակային պարտադիր կենսաթոշակային օրենքի քննարկումը։ Հիշեցնենք, որ ԱԺ ՀՅԴ խմբակցությունն առաջարկում է պարտադիր կենսաթոշակայինը գործարկել 2015 թվականին՝ նախատեսված 2014-ի փոխարեն։ ԱԺ գլխավոր մուտքի մոտ այս պահին հավաքվել են “Դեմ ենք պարտադիրին” նախաձեռնության մոտ 300 անդամներ ու համակիրներ, ովքեր բողոքում են կուտակային կենսաթոշակային բարեփոխումների “պարտադիր” բաղադրիչի դեմ։ Ակցիայի մասնակիցները ցանկանում էին ԱԺ դարպասի ճաղերին փակցնել “Ոչ պետական գրպանահատությանը” գրությամբ պաստառ, սակայն ոստիկաները թույլ չտվեցին, պատճառաբանելով, որ դրա համար քաղաքապետարանի թույլտվությունն է անհրաժեշտ։

Այս պահին ակցիան շարունակվում է։ Մասնակիցները տեղեկատվական թռուցիկներ են բաժանում անցորդներին՝ կոչ անելով միանալ իրենց։

ԱՎԵԼԻՆ