Երեւանում ամուսինը դանակահարել է կնոջը

Ամուսնու՝ կնոջը դանակահարելու հերթական դեպքն է գրանցվել Երեւանում: Ոստիկանությունից հայտնեցին, որ նոյեմբերի 29-ին «Երեւան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ որովայնի ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 48-ամյա Ծովիկ Խաչատրյանը:

Վերջինս հայտնել էր, թե վնասվածքը ստացել է տանը՝ դանակի վրա ընկնելու հետեւանքով, մինչդեռ օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել է ամուսինը՝ 46-ամյա Մամիկոն Ղազարյանը: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին:

NEWS.am

ԱՎԵԼԻՆ