Դատարաններում համաներում կիրառվել է 1457 անձի նկատմամբ

Հայաստանի դատարաններում նոյեմբերի 29-ի դրությամբ համաներում կիրառվել է 1457 անձի նկատմամբ: Այս մասին տեղեկացրին Դատական դեպարտամենտից: ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը մեզ հետ զրույցում ասաց, որ 708 անձի նկատմամբ, որոնց վերաբերյալ դատարաններում քննվել են գործեր (ընթացիկ գործեր նկատի ունի) եւ 749 դատապարտյալի նկատմամբ, որոնց վերաբերյալ ՔԿՀ-ները ներկայացրել են միջնորդություններ, կիրառվել է համաներում:

NEWS.am

ԱՎԵԼԻՆ