ԵՄ-ն եւ Ադրբեջանը վիզային ռեժիմի ազատականացման համաձայնագիր են ստորագրել

ԵՄ-ն եւ Ադրբեջանը Վիլնյուսում անցկացվող «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի ընթացքում վիզային ռեժիմի ազատականացման համաձայնագիր են ստորագրել: Վիզային ռեժիմի պարզեցումը վերաբերում է ամենից առաջ գիտաշխատողներին, ուսանողներին, բուժման նպատակով մեկնող քաղաքացիներին, պետական պաշտոնյաներին եւ մարզական, մշակութային եւ հումանիտար միջոցառումների մասնակցելու համար ԵՄ մեկնող անձանց, հայտնում է  «ՌԻԱ Նովոստին»:

«Արեւելյան գործընկերություն» ծրագիրը Եմ-ի եւ  հետխորհրդային տարածքի վեց երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Բելառուսի եւ Ուկրաինայի քաղաքական եւ տնտեսական սերտացում է նախատեսում: Լեհաստանի եւ Շվեդիայի նախաձեռնությամբ ԵՄ-ի առաջարկած ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվել էր 2009թ. մայիսի 8-ին Պրահայում:

ԱՎԵԼԻՆ