Յուրի Վարդանյանը կրկին քաշել է

Այսօր Հայաստանի մարզական պատվիրակությունը պետք է մեկներ Բրազիլիա՝ մասնակցելու Դպրոցականների համաշխարհային օլիմպիական խաղերին: Օդանավակայանում Հայաստանի մարզական պատվիրակությունը բախվել է դաժան իրականությանը: Պարզվել է, որ մարզիկները, մարզիչները, պատվիրակության ղեկավարները օդանավի տոմս չունեն: Պարզվել է, որ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը ավիաընկերությանը առաջարկել է նախապես ամրագրել որոշակի քանակի տեղեր, խոստանալով փոխանցում կատարել: Փոխանցումը, բնականաբար, այդպես էլ տեղի չի ունեցել: Յուրի Վարդանյանը, ամենայն հավանականությամբ, մտածել է, որ քանի որ ինքը լեգենդ է, ապա ավիաընկերությունը պարտավոր է իրեն անվճար տոմսեր տրամադրել, բայց սխալվել է:

Հիմա խայտառակ չլինելու համար նախարարությունը փորձում է շտկել իրավիճակը: Դպրոցական մարզիկների ծնողների համաձայն, իրենցից էլ լրացուցիչ գումարներ են հավաքում: Մասնագետները նշում են, որ Յուրի Վարդանյանի լեգենդության պատճառով բյուջեին բավական մեծ վնաս է հասցվելու, քանի որ եթե գումարը նախապես փոխանցվեր, ապա անհամեմատ ավելի քիչ գումար կփոխանցվեր: Իսկապես, դժվար չէ հաշվել, թե ինչ գումար է ծախսվում Հայաստանից Բրազիլիա հասնելու համար:

Աղբյուրը` top-news.am 

ԱՎԵԼԻՆ