ԱԳՆ. Հայաստանը ողջունում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը

Հայաստանը ողջունում է Ժնեւում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը: Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարության մեջ: «Սա լավ լուր է ոչ միայն տարածաշրջանի, այլեւ ողջ միջազգային հանրության համար:  Հայաստանը մշտապես արտահայտվել է բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով խնդրի լուծման օգտին: Թեեւ ձեռք բերված պայմանավորվածությունը միջանկյալ բնույթ ունի, այն ճանապարհ է բացում բանակցային բոլոր կողմերի ջանքերի շնորհիվ խնդրի համապարփակ կարգավորման համար»,- նշել է Նալբանդյանը:

ԱՎԵԼԻՆ