«Հայկական ժամանակը» գրում է, որ նոյեմբերի 5-ի գործով կալանավորվածներից եւս մեկը կտեղափոխվի հոգեբուժարան։ «33-ամյա Անուշավան Գրիգորյանը, ինչպես մեր թղթակցին հայտնել է պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը, առաջիկա օրերին կտեղափոխվի «Սովետաշենի» հոգեբուժարան։ Պաշտպանը նշել է, որ իր պաշտպանյալի մոտ դեռ վաղուց ախտորոշված է շիզոֆոենիա հիվանդություն, ինչի պատճառով նա ազատվել է զինվորական ծառայությունից եւ երկրորդ կարգի հաշմանդամ է։ Անուշավան Գրիգորյանի նկատմամբ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու միջնորդությամբ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությանդատարանին դիմել է պաշտպանական կողմը։ Դատարանը նախօրեին բավարարել է միջնորդությունը։ Պաշտպանը մեր թղթակցին նաեւ հայտնել է, որ Անուշավան Գրիգորյանը ՀՀ քաղաքացի չէ, նա փախստական է Բաքվից»,–գրում է թերթը։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում