«Հայկական ժամանակ». Ի՞նչն է կարեւորում Պուտինը հայ-ռուսական հարաբերություններում

«Հայկական ժամանակը» գրում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝դեկտեմբերի 2-ին Հաայաստան կատարելիք այցի օրակարգում ամենածանրակշիռ դերը հատկացվելու է Գյումրիում տեղակայված 102 ռազմաբազային։ «Նույնիսկ, ըստ ստացված տեղեկությունների, Պուտինի ինքնաթիռն իջնելու է Գյումրիի օդանավակայանում։ Երեւան նա գալու է Գյումրիից հետո։ Առաջին հայացքից սա թվում է զուտ արտաքին քաղաքական «էկզոտիկա։ Իրականում, սակայն, ՌԴ նախագահի այցի նման օրակարգը ամենեւին էլ պատահական չէ եւ հզոր «մեսիջ» է պարունակում։ Գյումրիում է տեղակայված ՌԴ զինուժի 102-րդ ռազմաբազան։ Այն միակն է Հարավային Կոնկասում եւ ներկայում անասելի տեմպերով ընդլայնվում է, եւ եթե սա շարունակվի, Գյումրին շուտով ամբողջությամբ կդառնա «վայեննի գառադոկ»։

Վերջին շրջանում ՀՀ իշխանությունները 102-րդ ռազմաբազայի տիրապետությանն են հանձնում Գյումրիի ամբողջական թաղամասեր։ Հանճարեղ դիվանագետ պետք չէ լինել հասկանալու համար, որ սրանով Պուտինը կարեւորում է ռուսական ռազմաբազայի դերը ՌԴ-ի համար։ Բայց միեւնույն ժամանակ սրանով Պուտինը առանձնահատուկ  կարգավիճակ է տալիս այդ ռազմաբազային հայ-ռուսական հարաբերությունների ծիրում։

Եթե մի կողմ թողնենք դիվանագիտական ձեւակերպումները, ապա կստացվի հետեւյալը. Պուտինը բոլորին ցույց է տալիս, որ Հայաստանում իրեն առաջին հերթին եւ հիմնականում հետաքրքրում է Ռուսաստանի ռազմական ներկայությունը։ Եվ հայ-ռուսական հարաբերությունների հիմնական բովանդակային բաղադրիչը հենց դա է։

Մնացած բաղադրիչներն արդեն, ինչպես ասում են, «ձեռքի հետ»»,- գրում է  թերթը։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

ԱՎԵԼԻՆ