Թուրինը 10 օրով կվերածվի շոկոլադի մայրաքաղաքի

Թուրինում նոյեմբերի 22-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը կանցկացվի CIOCCOLATÒ-2013 շոկոլադի տոնավաճառը: Թուրինի շոկոլադի տասներորդ տոնավաճառին իրենց արտադրանքը կներկայացնեն Իտալիայի եւ այլ երկրների հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող 80 մասնավոր  ընկերություններ: Հատուկ ուշադրություն է դարձվելու Պիեմոնտի վարպետների արտադրանքին, հայտնում է Italia-ru-ն: Ամեն տարի այս տոնը գրավում է Իտալիայից եւ այլ երկրներից ժամանած հազարավոր զբոսաշրջիկների ուշադրությունը: Անցյալ տարի տոնավաճառ էր այցելել 500 հազար հյուր: Մեկ շաբաթվա ընթացքում քաղցրակերները հնարավորություն կունենան ներկա լինել անվճար համտեսումների եւ կկարողանան ձեռք բերել իրենց դուր եկած քաղցրավենիքները, իսկ երեխաները կարող են մասնակցել ուսումնական-խաղային նախաձեռնություններին, հաղորդում է Euromag.ru-ն: Մասնագետ հրուշակագործները մրցելու են հայտնի վարպետների հետ: Առաջատար շոկոլադագործների դասախոսությունների ընթացքում ցանկացողները կարող են ծանոթանալ շոկոլադ պատրաստելու գործընթացին:

ԱՎԵԼԻՆ