Մյասնիկյան գյուղում հակատանկային ուսումնական ական է հայտնաբերվել

Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում, այսօր՝ նոյեմբերի 7-ի առավոտյան, հակատանկային ական է հայտնաբերվել: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հայտնաբերվածը հակատանկային ուսումնական ական է, ինչը ժամը 12.20-ին ԶՈՒ Կենտրոնական զորավարժարանի հրամանատարը տեղափոխել է անվտանգ տարածք:

ԱՎԵԼԻՆ