Սերժ Սարգսյանը առաջադրել է Իշխան Զաքարյանի թեկնածությունը ՎՊ նախագահի պաշտոնում

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում առաջարկել է Իշխան Զաքարյանի թեկնածությունը: Այս մասին ասաց Ազգային ժողովի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը:

Նշենք, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը երեկ չէր հերքել իր՝  վերանշանակման մասին լուրերը: Վերանշանակման առթիվ շնորհավորանքին, նա այսպես էր արձագանքել. «Բայց ի՞նչ գիտեք, այսօր ավարտվում է պաշտոնավարման ժամկետը, մինչեւ օրվա վերջ կամ վաղը առավոտ նախագահը կներկայացնի»:

Նա չէր ցանկացել հայտնել՝  արդեն հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ, թե ոչ: «Չշտապենք, որեւէ բան չանենք, օրը կգա, բարին հետը, կիմանանք դուք էլ, ես էլ, բոլորը»,- ասել էր Իշխան Զաքարյանը: 

 NEWS.am

ԱՎԵԼԻՆ