«Ժողովուրդ». Ողբերգություն Հրազդանի «Միկա ցեմենտ» գործարանում

Նախօրեին ողբերգություն է տեղի ունեցել Հրազդանի «Միկա ցեմենտ» գործարանում։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը եւ հավելում. «Տնօրինությունը հրաժարվել է վճարել իր աշխատակիցներից 49-ամյա Արմենի 5 ամսվա աշխատավարձը, որից հետո վերջինս հենց գործարանի մուտքի մոտ սրտի կաթվածից մահացել է։ Հիշեցնենք, որ այս գործարանը պատկանում է ծնունդով բաքվեցի օլիգարխ Միխայիլ Բաղդասարովին։

«Միկա ցեմենտ»–ի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը, պատճառաբանելով թե գտնվում է Լեռնային Ղարաբաղում, հրաժարվել է «Ժողովուրդ»– ի հետ հեռախոսազրույցում մեկնաբանել կատարվածը։ Իսկ գործարանի գլխավոր ինժեներ Ռազմիկ Ջոռուխյանը, թեեւ հաստատել է, որ Արմենը մահացել է գործարանի մուտքի մոտ, սակայն նշել է, թե կատարվածը որեւէ կապ չունի աշխատավարձի հետ»»,- գրում է «Ժողովուրդը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

ԱՎԵԼԻՆ