«Ժողովուրդ». Ի՞նչ է արել նախագահականը 52 լիտր կոնյակը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Եթե նախկինում նախագահական նստավայրում ամեն ամիս գնում էին 1 մլն դրամի կոնյակ, ապա հոկտեմբերին նրանք կրկնապատկել են ծավալները։ Միայն հոկտեմբերին նախագահականը 2 մլն դրամ է ծախսել «Պեռնո Ռիկար» ընկերությունից կոնյակ գնելու համար։
«Ժողովուրդ»–ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ նախագահականը գնել է 51 հատ 0.5 լիտր տարողությամբ և 38 հատ 0.7 լիտր տարողությամբ 20 տարեկան «Նաիրի» կոնյակ։  Այլ կերպ ասած՝ նախագահականը գնել է 52 լիտր կոնյակ՝ այդ ամենի համար հարկատուներիս գրպանից վճարելով մոտ 5 հազար դոլար»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ 

ԱՎԵԼԻՆ