«Հոկտեմբերի 27»-ի գործով դատապարտյալի սիրտը վիրահատել են

«Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, սրտի վիրահատության են ենթարկել: Այս մասին ասաց ՔԿՀ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոռ Ղլեչյանը: Նա նշեց, որ ամեն ինչ նորմալ է անցել, վիճակը կայունանում է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանը բողոքներ ունի սրտի շրջանում: Դատապարտյալը դիմել էր բժշկին, անհրաժեշտություն էր առաջացել նեղ մասնագիտական հետազոտություն անցկացնել: Հոկտեմբերի 22-ին, դատապարտյալը տեղափոխվել էր Նորք-Մարաշ բժշկական կենտրոն՝ հետազոտություն անցնելու, այնուհետեւ հետ է բերվել ՔԿՀ: Սպասում էին հետազոտման արդյունքներին:

NEWS.am

ԱՎԵԼԻՆ