Անգլիացի փիլիսոփա Ջոն Լոկի հիշատակի օրն է

Անգլիացի փիլիսոփա Ջոն Լոկի հիշատակի օրն է

11:05 28 Հկտ, 2013

Ջոն Լոկ (John Locke; 1632 թ օգոստոսի 29, Ռինգթոն, Սոմերսեթ, Անգլիա – 1704 թ. հոկտեմբերի 28, Էսեքս, Անգլիա), բրիտանացի մանկավարժ և փիլիսոփա, էմպիրիզմի և ազատականության ներկայացուցիչ, աջակցել է սենսուալիզմի տարածմանը։ Նրա գաղափարները մեծ ազդություն են թողել էպիստեմոլոգիայի և քաղաքական փիլիսոփայության զարգացման վրա։ Լայնորեն ճանաչված է որպես Լուսավորչական դարաշրջանի ազդեցիկ մտածողներից մեկը։ Լոկի նամակները ազդեցություն են թողել Վոլտերի և Ռուսոյի, շոտլանդացի մտածողների և ամերիկյան հեղափոխականների վրա։ Նրա գաղափարների ազդեցությունը զգացվում է նաև ամերիկյան Անկախության հռչակագրում։

Լոկի փիլիսոփայական հայացքները

Կարելի է առանձնացնել Լոկի փիլիսոփայական ուսմունքի վեց հիմնական դրությներ.

  1. Մեր ողջ իմացությունը ձեռքբերովի է, մարդկային հոգին մաքուր տախտակ է (tabula rasa), որի վրա կյանքի ընթացքում դրոշմվում են մեր գաղափարները` ըստ յուրաքանչյուրի փորձի։
  2. Գաղափարները ծագում են արտաքին զգայությունից և ներքին ռեֆլեքսներից։ Մեր զգացմունքներն ու կրքերը ևս մարդու վրա ազդում են միայն որպես գաղափար։
  3. Մարդու հոգու մեջ ներթափանցող ամեն մի ընկալում գաղափար է։
  4. Գոյություն ունեն իրերի առաջնային (առարկայական) ու երկրորդական (ենթակայական) որակներ։
  5. Վերացական ընդհանուր գաղափարներն իրենց մեջ չեն ներառում եզակի գաղափարների որակները։
  6. Նյութական սուբստանցի գաղափարը վերացական գաղափար է։

Լոկի հիմնական աշխատությունները

  • Նամակ հանդուրժողականության մասին (A Letter Concerning Toleration) (1689).
  • Փորձ մարդկային ըմբռնողության մասին (Essay Concerning Human Understanding) (1690)
  • Քաղաքացիական կառավարման մասին երկրորդ երկը (The Second Treatise of Civil Government) (1690).
  • Որոշ մտքեր դաստիարակության մասին (Some Thoughts Concerning Education) (1693).
loading...