Թունավոր սարդերը «օկուպացրել են» բրիտանական դպրոցը

Բրիտանիայի Հոմսթերշիր կոմսության միջնակարգ դպրոցներից մեկը փակվել է՝ Steatoda nobilis տեսակի սարդերի գրոհի հետեւանքով, որոնց անվանում են նաեւ «կեղծ սեւ այրի»:

Սկզբում անկոչ հյուրերին հայտնաբերել են համակարգչային դասարանում, սակայն ավելի ուշ միջատներին նկատել են նաեւ այլ լսարաններում: Steatoda nobilis-ը Բրիտանիայի տարածքում ապրող 12 առավել վտանգավոր սարդերից է, հաղորդում է The Guardian-ը: Ու թեեւ այդ սարդերի թույնը մահացու չէ, դպրոցի ղեկավարությունը որոշել է կանխարգելել հնարավոր խնդիրները, քանի դեռ սարդերը չեն կծել աշակերտներին ու ուսուցիչներին: Առողջապահության տեղի վարչությունում նույնպես խորհուրդ են տվել փակել դպրոցը մինչեւ բոլոր միջատները ոչնչացվեն, հաղորդում է Russia Today-ը: Ավելի վաղ այդ տեսակի սարդերը բնակվում էին կղզու հարավային մասում, սակայն գլոբալ տաքացման հետեւանքով նրանք հետեւողականորեն տարածվում են Մեծ Բրիտանիայի ողջ տարածքում:

ԱՎԵԼԻՆ