«Երեւանի Պլաստպոլիմեր ԳՀԸ» ՓԲԸ-ն կմշակի նյութեր «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ի շրջակա հողերի վերականգնման համար

«Երեւանի Պլաստպոլիմեր ԳՀԸ» ՓԲԸ-ն կմշակի պոլիմերներ ճապոնական «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ի շրջակա հողերի վերականգնման համար: Ինչպես հայտնել է ինստիտուտի գործադիր տնօրեն Պատվական Ոսկանյանը, նախագծերն ընդունվել են առաջարկությունների մրցույթից հետո, որը հայտարարվել էր 2012թ.-ին Միջազգային գիտահետազոտական կենտրոնի կողմից(ՄԳՀԿ): Մրցույթին մասնակցել են ընկերություններ ու կազմակերպություններ հետխորհրդային 9 երկրներից: «Մեր ինստիտուտը մրցույթին ներկայացրել էր ճառագայթումից աղտոտված հողերի վերականգման 2 նախագիծ»,- հաղորդել է Պ. Ոսկանյանը: Հանձնաժողովը վերլուծել է ծանր վթարներին, ատոմային օբյեկտների շահագործմանն ու միջուկային բնագավառում էկոլոգիական վերականգնումներին վերաբերող նախագծերը: Այդ գործունեության շրջանակներում համապատասխան ճապոնական կազմակերպություններն ու ՄԳՀԿ-ն ցուցահանդես են անցկացրել ԱՄՆ-ից, Ճապոնիայից ու ԱՊՀ երկներից ժամանած փորջագետների համար, որի նպատակն էր նախագծերի ընտրությունը:

ՄԳՀԿ համատեղ աշխատակազմի եզրափակիչ տեխնիկական նիստի ժամանալ 107 նախագծերից ընտրվել են եզրափակիչ փուլ անցած 11 նախագծեր, որոնցից 6-են հաստատել, այդ թվում երկուսը Հայաստանից: Դրանցից մեկը ներկայացրել է «Երեւանի Պլաստպոլիմեր ԳՀԸ» ՓԲԸ-ն, մյուսը՝ « Պլաստպոլիմերն» ու Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հիդրոպոնիկայի ինստիտուտը:

Ավելի վաղ ինստիտուտը դարձյալ ՄԳՏԿ ծրագրի շրջանակներում հաջողությամբ ավարտել էր նույն թեմայով հետազոտական աշխատանքները: Առաջին ծրագրի էությունը ճառագայթումից աղտոտված հողերի վերականգնումն էր ջուր կլանող պոլիմերների օգնությամբ: Երկրորդ նախագծի համաձայն մշակվել էին ջրի վրա հիմնված բազմաֆունկցիոնալ, բարձր կատարողական պոլիմերային միացություններ՝ ռադիոակտիվ աղտոտումից տարբեր մակերեսների պաշտպանության համար:

Այժմ ՄԳՀԿ ծրագրի շրջանակներում այս երկու նախագծերը կներկայացվեն Ֆուկուսիմայում: Աշխատանքների ժամկետը 2 տարի է: «Մենք ակնկալում ենք, որ 2015թ.-ի կեսերին կստանանք պոլիմերների մշակման տեխնոլոգիաներ եւ գործնականում ցույց կտանք դրանց արդյունավետությունը»,- հայտարարել է Պ. Ոսկանյանը:

ՄԳՀԿ-ն միջկառավարական կազմակերպություն է, որը կապ է հաստատում հետխորհրդային երկրների, Կանադայի, ԱՄՆ-ի, ԵՄ, Նորվեգիայի, Ճապոնիայի ու Կորեայի Հանրապետության գիտնականների միջեւ:

Ֆուկուսիմա ԱԷԿ-ում վթարը տեղի է ունեցել 2011թ-ի մարտին Ճապոնիայում երկրաշարժի հետեւանքով, որն ուղեկցվում էր ցունամիի ալիքներով: Ճապոնական կողմը վթարն ըստ INES սանդղակի գնահատեց 7-րդ մակարդակի:

NEWS.am

ԱՎԵԼԻՆ