Փողոցն անցնելիս հիշեք. կյանքը շատ ավելի թանկ է րոպե առաջ դիմացի մայթ հասնելու ցանկությունից. ոստիկանություն

Ամեն անգամ փողոցն անցնելիս հիշեք, որ կյանքը շատ ավելի թանկ է, րոպե առաջ դիմացի մայթ անցնելու ցանկությունից: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունը: «Երթեւեկության անվտանգության ապահովման կարեւորագույն բաղադրիչներից մեկը հետիոտնի կողմից ճանապարհային երթեւեկության կանոնների անվերապահ պահպանումն է: Սակայն փողոցը գետնանցումով կամ գծանշված ուղղյակներով հատելու տարրական պահանջը բոլորը չէ, որ կատարում են: Ոմանք շարունակում են վտանգել իրենց կյանքն ու առողջությունը՝ փողոցն անցնել որտեղ եւ ինչպես պատահի»,-ասված է հաղորդագրության մեջ:

ԱՎԵԼԻՆ