Հայաստան. Երեւանում բնակարանային շուկան այժմ լճացած վիճակում է

Անշարժ գույքի գները, որպես այդպիսին, հետաքրքրում են ոչ միայն վաճառողներին ու գնորդներին, այլ նաեւ առեւտրային բանկերին: Վերջիններս, որպես կանոն, անշարժ գույքի գրավի դիմաց վարկեր են տրամադրում: Իհարկե, որպես երաշխիք ընդունվում է ոչ թե մեկ անշարժ գույքի լիարժեք գինը, այն նրա մի որոշ մասի: Սակայն, ամեն դեպքում, բանկերի ռիսկերը վարկավորման ժամանակ նկատելիորեն նվազում են գրավի ճիշտ գնահատման եւ դրա իրացվելիության դեպքում: Վերջերս հայտարարվեց այն մասին, որ Հայաստանի Բանկերի միությունը հռչակագիր է ստորագրել հայրենական գնահատող կազմակերպության հետ համագործակցության մասին: Կարեւոր է, որ տվյալների բազայի հիման վրա հնարավոր կլինի կանխատեսել անշարժ գույքի գինը: Եթե այդ տվյալները հրապարակվեն, ապա հանրությունը վերջապես հնարավորություն կունենա ճիշտ պատկերացում կազմել անշարժ գույքի շուկայի վերաբերյալ:

Ի վերջո, այժմ հասանելի պաշտոնական տեղեկատվությունն ունի մի շարք թերություններ: Օրինակ, միջին ցուցանիշները վերացնում են գների տատանումները: Օրինակ, Արաբկիրում գտնվող բնակարանը, որը մոտ է քաղաքի կենտրոնին, շատ ավելի թանկ է, քան նրա ծայրամասային թաղամասերում: Այնպես որ մի ողջ վարչական տարածքի միջին գինը ծառայում է որպես վերացական միջոց միայն համեմատության համար:

Ընթացիկ տարում, ըստ պաշտոնական տվյալների, երկրում բնակարանները, այդ թվում նաեւ մայրաքաղաքում, դարձել են ավելի թանկ: Այդ տեղեկատվությունը շփոթություն է առաջացրել Երեւանում գտնվող բազմաթիվ միջնորդական գրասենյակների մասնագետների շրջանում: Վերջիններիս խոսքով՝ մայրաքաղաքում բնակարանային շուկան այժմ լճացած վիճակում է, բնակարան վաճառողներն ավելի շատ են, քան գնորդները, եւ այս պայմաններում գների բարձրացումը բացառվում է:

Ավելի վաղ նշվում էր, ու հաշվարկների մեթոդաբանությունը գործադիրներին թույլ է տալիս առքուվաճառքի գործարքների հետ մեկտեղ կիրառել նաեւ առաջարկները: Ամենայն հավանականությամբ ուղղումներով, քանի որ, որպես կանոն, բնակարանների տերերն առաջարկում են մքասիմալ բարձր գին: Այնուամենայնիվ նման մեթոդաբանությունը գների սուբյեկտից ուղղման հնարավորություն է տալիս…

Սակայն ցուցանիշների անընդհատ համեմատումն անհեթեթության է հանգեցնում: Հնարավոր է, այդ է պատճառը, որ Կադաստրի պետական կոմիտեն ստիպված էր անշարժ գույքի մայրաքաղաքային շուկայի գները հուլիսի մակարդակով օգոստոսին «սառեցնել»՝ ինչպես բնակարանների, այնպես լէ առանձնատների դեպքում(վերջին տվյալների բերված են ստորին աղուսյակում):

Տրամաբանական է, որ առաջարկի գները դիտարկվում են միայն այն դեպքում, եթե տվյալ բնակավայրում կամ տվյալ ամսում առքուվաճառքի գործարք չի իրականացվել: Նման իրավիճակ կարող է հանդիպել, օրինակ, Դաստակերտում, որտեղ կա 8 բազմաբնակարան շենք, կամ Ծաղկաձորում, որտեղ դրանք վեցն են: Իսկ ահա բնակարանային ահռելի ֆոնդ ունեցող մայրաքաղաքում գների որոշման այս մեթոդաբանությունն անտեղի է ու հանգեցնում է ապատեղեկատվության…

news.am

ԱՎԵԼԻՆ