«Հայկական ժամանակ». ՀՀ դիպկորպուսում նոր փոփոխություն է սպասվում

ՀՀ դիպկորպուսում շարունակվում են կադրային փոփոխությունները։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Դիվանագիտական շրջանակներում խոսվում է, որ առաջիկայում Իսպանիայում ՀՀ դեսպան է նշանակվելու Արտակ Ապիտոնյանը, ով նախագահի արտաքին կապերի վարչության պետն է։

Նշենք, որ Իսպանիայում ՀՀ-ն այս պահին դեսպան չունի եւ նրա պարտականությունները կատարում  է գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը»,- գրում է «Հայկական ժամանակը»

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

ԱՎԵԼԻՆ