ԲՀԿ-ն Կոստանյանի հարցում թերեւս կունենա միասնական դիրքորոշում

ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանի հանդիպումն ԱԺ-ում ԲՀԿ-ի հետ եւս ավարտվել է։ Խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում չմանրամասնեց քննարկված հարցերի շրջանակը։ Միայն տեղեկացրեց, որ անձամբ ինքը Կոստանյանին երկու հարց է ուղղել, թե ինչպե՞ս է նա պատրաստվում պայքարել արդարության նկատմամբ դեֆիցիտի դեմ ու ինչպե՞ս է վերաբերվում քաղաքական պատվերներին։ Զոհրաբյանը հարցը մասնավորեցրել է՝ ցանկանալով ճշտել Կոստանյանի վերաբերմունքը Վարդան Օսկանյանի գործի նկատմամբ։ Այս հարցերին ինչպես է պատասխանել գլխավոր դատախազի թեկնածուն, ԲՀԿ խմբակցության քարտուղարը չասաց։ Նա նաեւ տեղեկացրեց, որ դատախազի թեկնածուի հաստատման քվեարկության ժամանակ ԲՀԿ-ն թերեւս կունենա միասնական դիրքորոշում։  Այժմ Գեւորգ Կոստանյանը հանդիպում է ՀՅԴ-ի հետ։

yerkirmedia.am

ԱՎԵԼԻՆ