«Հայկական ժամանակ». Արտագաղթի պատճառների բազմասպեկտ ուսումնասիրություն կհրապարակվի

Այս տարեվերջին կհրապարակվեն արտագաղթի պատճառների ուսումնասիրության արդյունքները, որի համար 2013 թվականի պետակսւն բյուջեից հատկացվել 113 միլիոն դրամ։  Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ վկայակոչելով վարչապետի մամուլի խոսնակին եւ հավելոլով. «Մեր հարցին՝ ուսումնասիրվե՞լ է արդյոք՝ Մաքսային միությանը անդամակցելը արտագաղթի նոր խթան չի՞ դառնա, ՀՀ Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը պատասխանել է. «Վստահ եմ, բազմասպեկտ վերլուծություն կկատարվի»։ Մաքսային միության գործող օրենսդրությամբ, ՄՄ անդամ երկրների քաղաքացիների համար գործում է աշխատանքի ազատ տեղաշարժի կարգը, այսինքն, եթե ՀՀ-ն դառնա ՄՄ անդամ, մեր քաղաքացիները ՌԴ-ում աշխատելու համար լրացուցիչ թույլտվության կարիք չեն ունենալու։

 Մտավախություններ կան, որ այդ դեպքում արտագաղթը կմեծանա՝ մեր թղթակցի նկատառմանը Եգանյանն արձագանքել է. «Ավելի լավ է, սպասենք։ Ասում են՝ ՄՄ-ին միանալ ինվեստիցիաների մեծ հոսք կառաջացնի երկիր, որով պայմանավորված՝ տնտեսության աշխուժացում եւ աշխատատեղեր»»,- մեջբերում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

ԱՎԵԼԻՆ