«Ժամանակ». Սահմանադրական փոփոխությունների արդյունքում կառավարման համակարգը չի՞ փոխվելու

Սերժ Սարգսյանի հրամանով ձեւավորված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն այսօր գումարելու է հերթական նիստը, որտեղ քննարկվելու են Սահմանադրության վիճահարույց դրույթները փոփոխելու առաջարկությունները։ Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Ի դեպ, խոսակցություններ կան, որ Սահմանադրական փոփոխությունների արդյունքում, այնուամենայնիվ, կառավարման համակարգը չի փոխվելու, այսինքն անցում չի կատարվելու խորհրդարանական կառավարման համակարգի։ «Ժամանակը» այս հարցը փորձեց պարզել հանձնաժողովի անդամ Գեւորգ Դանիելյանից։ Նա ի պատասխան ասաց, որ դեռ հստակ որոշում չկա։ Այնուհետեւ հրաժարվեց այլ հարցերի պատասխանել՝ պատճառաբանելով, որ հանձնաժողովի անդամները պայմանավորվածություն ունեն, որ հարցազրույցներ չեն տալու»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

ԱՎԵԼԻՆ