Գալիք ձմեռը Եվրոպայում կարող է դառնալ վերջին 100 տարվա ընթացքում ամենացրտաշունչը

Օդերեւութաբանները Եվրոպայում գալիք ձմռանը կանխատեսում են անոմալ ցուրտ եղանակ: Կանխատեսումների համաձայն, 2013-2014 թվականների ձմեռը Եվրոպայի տարածքում կարող է ամենացուրտը դառնալ վերջին 100 տարվա ընթացքում: Նման կանխատեսումներ են անում միաժամանակ մի քանի հեղինակավոր օդերեւութաբանական ընկերություններ: Տվյալները հիմնված են կլիմայական ինդեքսների վրա, որոնց համաձայն Եվրոպայում ձմռանը եղանակի վրա ազդելու են արկտիկական օդային զանգվածներ, հաղորդում է «АиФ»-ը: Բացի այդ, նույն ժամանակահատվածում սպասվում է արեգակի ակտիվության նվազեցում եւ այսպես կոչված հյուսիսատլանտյան տատանում: Նման երեւույթներ նկատվել են 20-րդ դարի 50-ական թթ.-ին. այդ ժամանակ անոմալ ցուրտ եղանակները երկարաձգվել են ընդհուպ մինչեւ գարուն:

ԱՎԵԼԻՆ