ՀՀ անկախության օրվա առթիվ “Կարին” ավանդական երգի-պարի խումբը ելույթ կունենա Հոլանդիայում

Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ սեպտեմբերի 17-ից 25-ը “Կարին” ավանդական երգի-պարի խումբը ելույթ կունենա Հոլանդիայի մի քանի քաղաքներում՝ տեղի հայ համայնքների և եվրոպացի հանդիսատեսի առջև: Այցը նախաձեռնել է Հոլանդիայում Հայաստանի դեսպանությունը՝ դեսպան Ձյունիկ Աղաջանյանի գլխավորությամբ: Այցի նպատակն է՝ սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ ևս մեկ անգամ վերահաստատել Հոլանդիայում բնակվող հայերի կապը հայրենիքի հետ՝ ազգային երգի և պարի միջոցով: Ըստ խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի՝ Հոլանդիայի ելույթներով “Կարին”-ն առիթ կունենա նաև ազգային երգ ու պարով եվրոպացի հանդիսատեսին ներկայացնելու այն հարուստ ու բազմամյա մշակույթը, որի կրողն է հայ ժողովուրդը: Մոտ մեկ շաբաթ տևող այցի ընթացքում “Կարին”-ը ելույթ կունենա Հոլանդիայի երեք քաղաքներում՝ սեպտեմբերի 19-ին՝ Ալմելոյում, 21-ին՝ Մաստրիխտում և 24-ին՝ Հաագայում:

ԱՎԵԼԻՆ