BBC. Հայաստանի որոշումն ավելի է սրել ԵՄ-ի եւ Ռուսաստանի միջեւ լարվածությունը

Ռուսաստանի գլխավորած Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը խափանել է կովկասյան հանրապետության հետ ավելի սերտ կապեր հաստատելու  ԵՄ-ի ծրագրերը: Այս մասին գրում է  BBC-ն: Եվրամիությունը նախատեսում է նոյեմբերին ասոցացման համաձայնագիր կնքել մի քանի նախկին խորհրդային հանրապետությունների հետ, սակայն Հայաստանը հազիվ թե դրանց շարքում լինի: Հայաստանի քայլն խորացրել է Արեւմուտքի անհանգստությունն այն հարցում, որ Ռուսաստանը ցանկանում է վերահսկողություն հաստատել նախկին խորհրդային հանրապետությունների նկատմամբ: Ըստ բրիտանական լրատվամիջոցների՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը դուրս է առեւտուրը հեշտացնելու սահմաններից, այն նաեւ ժողովրդավարական չափորոշիչներին հետեւելու եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու պարտավորություն է պարունակում, որոնք բացակայում են Ռուսաստանի հետ Մաքսային միության մասը չեն հանդիսանում: «Ռուսաստանը եւ Հայաստանը նախկին խորհրդային գործընկերներ են, վաղուց արդեն սերտ կապեր ունեն: Հայաստանը նախկինի պես շրջափակված է Ադրբեջանի հետ տարածքային վեճի պատճառով, որի բնակչության մեծամասնությունը մահմեդականներ են, եւ շատերը մատնանշում են  Լեռնային Ղարաբաղի կապակցությամբ վեճի եւ Մաքսային միություն ընդգրկվելու միջեւ առկա ուղղակի կապը»,– գրում է «BBC»-ն:

Եվրախորհրդարանում արտաքին քաղաքականության փորձագետ, ԵԽ-ի պատգամավոր Չարլզ Տաննոկը նշել է, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ անհանգստությունը նախագահ Սերժ Սարգսյանի վրա ավելի է ազդել, քան ցանկացած այլ հարց: 1990-ականների ղարաբաղյան  պատերազմից հետո Հայաստանը սերտ ռազմական համագործակցություն ունի Ռուսաստանի հետ եւ առանց դրա  «Հայաստանը միանգամայն խոցելի կլիներ Ադրբեջանի հարձակումների համար»,– նշել է Տաննոկը «BBC»-ի հետ հարցազրույցում:

 

ԱՎԵԼԻՆ