«Ժամանակ». Սամվել Ալեքսանյանը փոխում է քավորին

«Ժամանակի» տեղեկություններով՝ սեպտեմբերի վերջին տեղի է ունենալու ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի երեխաների մկրտությունը։ Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Նա որոշել է այս անգամ քավոր դարձնել ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին։ Հիշեցնենք, սակայն, որ Ս. Ալեքսանյանի քավորը ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն է (Լեդի Հակոբը), որին պատգամավորն անընդհատ «քավոր Հակոբ» էր ասում։ Ընտանիքի քավորին փոխելու պատճառը հավանաբար այն է, որ Հ. Հակոբյանն այժմ մերժված է իշխանությունների կողմից»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

ԱՎԵԼԻՆ