Կինը որոշել է ամուսնուն սպանելու համար վարկ վերցնել

Դատարանի առջեւ կկանգնի կգա ՌԴ Սվերդլովսկի երկրամասի Բերեզովսկ քաղաքի բնակչուհին, ով որոշել է բանկում 300 հազար ռուբլու վարկ ձեւակերպել, որպեսզի ամուսնու սպանության համար վճարի վարձու մարդասպանին, հինգշաբթի օրը հաղորդել է մարզի Քննչական կոմիտեն:    Ամուսնու հետ հաշիվները պարզել կինը որոշել է սպասվող ամուսնալուծության պատճառով: Գտնելով իրականացնողի՝ մեղադրյալը նրան 150 հազար ռուբլի է փոխանցել, սակայն վարձու մարդասպանը խաբել է կնոջը՝ նախապատրաստվող հանցագործության մասին հայտնելով ոստիկանությանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Կինը 300 հազար ռուբլու դիմաց որոշել է կազմակերպել ամուսնու սպանությունը: Դրամական միջոց ստանալու համար նա բանկում աշխատավարձի հիման վրա վարկ է ձեւակերպել»,- ասվում է հաղորդագրության մեջ: Շուտով չարագործին ձերբակալել են. այժմ նրան մեղադրանք է ներկայացվում պատվիրված սպանություն նախապատրաստելու համար:

ԱՎԵԼԻՆ