ՀՅԴ կուսակցության ներսում փոփոխություններ են սպասվում

ՀՅԴ կուսակցության ներսում փոփոխություններ են սպասվում: Այդ մասին  հայտարարել է ՀՅԴ կուսակցության քարտուղար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արտյուշա Շահբազյանը: Նրա խոսքով, հաջորդ դարի կայանալիք ՀՅԴ Գերագույն խորհրդի նիստը կընդանա նախորդների նման: «Հագեցած օրակարգի ուսումնասիրման արդյունքում կընդունվեն համապատասխան որոշումներ», – նշել է Արտյուշա Շահբազյանը՝ հավելելով, որ շատ դժվար է ասել՝ ինչպիսի փոփոխություններ տեղի կունենան Գերագույն խորհրդի նիստի ընթացքում: Նշենք, որ ՀՅԴ Գերագույն խորհրդի հերթական նիստը տեղի կունենա հաջորդ գարնանը:

 

NEWS.am

ԱՎԵԼԻՆ