ՄԱԿ-ն Իրանին կոչ է արել բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել սիրիական հակամարտության կողմերին

Իրանը, օգտագործելով իր ազդեցությունը, պետք է Սիրիայի հակամարտող կողմերին համոզի խաղաղ ճանապարհով կարգավորել խնդիրը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ  Ջեֆրի Ֆելթմանը Թեհրանում ԻԻՀ փոխարտգործնախարար Ջավադ Զարիֆի եւ պաշտոնատար այլ անձանց հետ բանակցությունների ընթացքում: «Պարոն Ֆելթմանը ներկայացրել է ՄԱԿ-ի տեսակետն այն մասին, որ Իրանը, հաշվի առնելով տարածաշրջանում նրա ունեցած դերը, կարեւոր դեր կարող է ունենալ Սիրիայի հակամարտող կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու գործում՝ ժնեւյան կոմյունիկեի հիքով», – լրագրողներին ասել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը Ֆելթմանի Իրան կատարած երկօրյա այցի ավարտին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Նրա խոսքով՝ Ֆելթմանն Իսլամական Հանրապետությանը հայտնել է, որ Միավորված Ազգերը «մերժում են սիրիական ճգնաժամի լուծման ռազմական մոտեցումը»: Նա Իրանին տեղեկացրել է Ժնեւում միջազգային խաղաղ կոնֆերանսի անցկացմանը ՄԱԿ-ի նախապատրաստության մասին:

ԱՎԵԼԻՆ