Գիտնականները խաղողի նոր բացառիկ հատկություններ են բացահայտել

Միչիգանի համալսարանի գիտնականները բացահայտել են խաղողի նոր բացառիկ հատկություններ են բացահայտել: Նրանք եկել են այն եզրահանգման, որ խաղողը օգտակար է որպես պրոֆիլակտիկ միջոց դիաբետի  եւ սրտանոթային հիվանդությունների դեմ: Գիտափորձի արդյունքներով պարզվել է, որ 90 օրվա ընթացքում խաղողի պարբերական օգտագործումից հետո դրական առաջընթաց է նկատվել վտանգավոր լարվածության  օջախներից ազատվելու հարցում: Պարզվել է, խաղողը կարող է նպաստել լյարդի զանգվածի փոքրացմանը,  բարելավել է երիկամների աշխատանքը: Ընդ որում, խաղողի տեսակը նշանակություն չունի, քանի որ հիմնականն այստեղ խաղողի բնական բաղադրիչն է` պոլիֆենոլը, որ առկա է նաեւ կարմիր գինու, նռան հյութի եւ շոկոլադի մեջ:

 

ԱՎԵԼԻՆ