Հարբած ուղեւորը մեկ ժամով հետաձգել է Մոսկվա-Մինսկ չվերթի օդանավի թռիչքը

«Բելավիա» ընկերությանը պատկանող Մոսկվայից Մինսկ թռչող օդանավը ստիպված է եղել վերադառնալ «Դոմոդեդովո» օդանավակայան, քանի որ ուղեւորներից մեկը օդանավում հարբած վիճակում ծեծկռտուք է սարքել: Այսօր՝ օգոստոսի 8-ին, ժամը 10:50-ին, օդանավը վերադարձել է օդանավակայան՝ օդանավում ծեծկռտուքի պատճառով, որը սադրել էր հարբած ուղեւորը: Դրա պատճառով թռիչքը մեկ ժամով ուշացել է: Հարբած ռուս ուղեւորին վնասազերծել են մյուս ուղեւորները եւ հանձնել ոստիկաններին: Ռուսաստանցի ուղեւորին տեղափոխել են օդանավակայանի ոստիկանության բաժին՝ միջադեպի հանգամանքները պարզելու համար:

ԱՎԵԼԻՆ