Ոստիկանությունն առեւանգե՞լ է 4 ակտիվիստներին

Ոստիկանությունն առեւանգել է Վահե Գեւորգյանին, Վահագն Մինասյանին, Գոռ Առաքելյանին, Սեւակ Մամյանին՝ չներկայացնելով որեւէ իրավական հիմնավորում: Այս մասին հայտնում է քաղաքացիական բնապահպան ակտիվիստ Թեհմինե Ենոքյանը:

«Ժամը 13.00-ի դրությամբ պետք է տեղի ունենար ակցիա՝ ընդդդեմ վճարովի ավտոկանգառների, որի նպատակ էր ցույց տալ, որ մասնավոր ընկերությունը եթե կարող է սեփականաշնորհել փողոցները, ապա ինչու՞ չեն կարող նույնը անել քաղաքացիները:

Կանգառները փչելուց 15 րոպե անց ոստիկանությունը նոր արձագանքել է գործողության մասնակիցներին:

Այս մասին հեռախոսով տեղեկացրել է Սեւակ Մամյանը: Խոսելու ընթացքում ոստիկանները առեւանգեցին նաեւ Սեւակ Մամայնին՝ չերկայացնելով որեւէ իրավական հիմնավորում:

Չորս տղաները հիմա գտնվում են ոստիկանության կենտրոնական բաժանմունքում»,-նշել է Ենոքյանը:

Իսկ ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ չորս հոգու նկատմամբ «վարչական բերում» է իրականացվել եւ նրանց նկատմամբ կազմվում է վարչական իրավախախտման արձանագրություն:

Լուսանկարը` Սեւակ Մամյանի ֆեյսբուքյան էջից

ԱՎԵԼԻՆ