ԱՄՆ 19 դեսպանատներ չեն աշխատի

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում գտնվող իր 19 դեսպանատները կշարունակեն փակ լինել մինչեւ օգոստոսի 10-ը, տեղեկացնում է BBC-ն։ Հիշեցնենք, որ մինչ այդ հայտարարվել էր, որ 2 օրով չեն աշխատի ամերիկյան 21 դեսպանատներ, սակայն այսօր իրենց աշխատանքները կվերսկսեն Քաբուլում եւ Բաղդադում գտնվող դիվանագիտական ծառայությունները։ Շաբաթ օրը ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները նիստ են գումարել եւ քննարկել “Արաբական թերակղզուց սպասվող հավանական վտանգի հետ կապված” հարցեր։ Ամերիկյան իշխանությունների պահանջով Լոնդոնի “Հիտրոու” օդանավակայանում ԱՄՆ մեկնող ուղեւորները լրացուցիչ ստուգում են անցնում։

ԱՎԵԼԻՆ