Ռուսաստանի Նիժեգորդսկի մարզի բնակիչ 36-ամյա Մարիա Կոբզարը հրաժարվել է քիմիաթերապիայից` նորածին որդուն կրծքով կերակրելու համար: Խնդիրն այն է, որ փորքիկն ալերգիա ունի մանկական սնունդից, իսկ մոր մոտ կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել: Մարիան յոթ երեխաների մայր է, իր առաջնեկին ունեցել է 12 տարի առաջ, իսկ ամենակրտսերը` չորս ամսական է, տեղեկացնում է Life News-ը: Կինը պատմել է, որ յուրաքանչյուր երեխայի կրծքով կերակրել է երկու տարի: Երբ նրան հայտնել են հիվանդության մասին, նա որոշել է, որ ոչ մի դեպքում չի դադարեցնի կերակրելը: