Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի տնօրեն. Ստեղծագործական կոլեկտիվներում հաճախ են տարակարծություններ լինում

«Հասունացող գործադուլի» մասին լուրերը խիստ չափազանցված են, ասել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով մամուլի հրապարակումը: Չթաքցնելով որոշակի խնդիրների առկայությունը՝ Կամո Հովհաննիսյանը նշել է, որ դրանք թատրոնի ներքին հարցերն են: Տարատեսակ հարցեր եղել են թատրոնի ստեղծման օրվանից, ինչպես դա լինում է այլ ստեղծագործական կոլեկտիվներում: Դա ստեղծագործական գործընթաց է: Ստեղծագործական կոլեկտիվներում հաճախ են տարակարծություններ լինում», – նշել է թատրոնի տնօրենը:

Ըստ նրա՝ հասունացող գործադուլի» մասին լուրերը խիստ չափազանցված են: «Դա այդպես չէ, մենք շատ լավ կոլեկտիվ ունենք», – նշել է Կամո Հովհաննիսյանը:

«Հրապարակը» թերթը գրել էր, որ ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի դեմ ըմբոստություն է հասունանում: Դժգոհությունները միայն դիրիժորների կողմից չեն. Դուրգարյանից դժգոհ են նաեւ օպերային մի շարք երգիչներ, գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը, գլխավոր խմբավար Կարեն Սարգսյանը, փոխտնօրեն Լեւոն Ջավադյանը:

 

NEWS.am

ԱՎԵԼԻՆ