Կես տարի շարունակ Հնդկաստանի զինվորականները Վեներան եւ Յուպիտերն օտարերկրյա անօդաչու սարքերի տեղ են դրել

Հնդկաստանի սահմանապահները կես տարի շարունակ «հավանական թշնամու անօդաչու սարքերի» ներխուժում են արձանագրել երկրի օդային տարածք, մինչեւ որ գիտնականները նրանց չեն բացատրել, ոչ դրանք …Վեներան ու Յուպիտերն են: «Ներխուժումը» քիչ է մնացել երկու միջուկային գերտերությունների` Չինաստանի եւ Հնդկաստանի բախման պատճառ դառնա: Երկու երկրները չեն կարողանում համաձայնության գալ Հիմալայների  սահմանների շուրջ եւ հաճախ են միմյանց սադրանքի մեջ մեղադրում: Հնդկաստանցի զիվորականները 2012 թ. օգոստոսից մինչեւ 2013 թ. փետրվարը անօդաչու սարքերի կողմից օդային սահմանի հատման 155 դեպք են արձանագրել:   Այդ օբյեկտները շարժվել են աստղերից արագ եւ շատ պայծառ են եղել, հենց այդպիսի տեսք են ունենում նաեւ լուսանկարահանումներ իրականցնող անօդաչու սարքերը:

ԱՎԵԼԻՆ