«Հայկական ժամանակ». Նախարարությունում փոշմանել են, ուղեվարձը չեն թանկացնում

Երեկ «Հայկական ժամանակին» հայտնի է  դարձել, որ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունըը փոշմանել է միջմարզային ու միջպետական ուղեւորափոխադրումների սակագնի բարձրացման հարցում։ Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Նախարարությունից, թեեւ ոչ ուղղակի, հաստատեցին այդ լուրը։

Հայտնի է, որ նախարար Գագիկ Բեգլարյանն ընդամենն օրեր առաջ ասում էր, որ թանկացումն անխուսափելի է, պարզապես դա պետք է լինի մինիմալ չափով։ Այսօր իրավիճակն այլ է՝ Երեւանում ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիաների եւ ճնշումների արդյունքում»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

 

ԱՎԵԼԻՆ