Հռոմի Ֆրանցիսկոս պապը առաջին արտերկրյա այցով կմեկնի Բրազիլիա

Հռոմի Ֆրանցիսկոս պապը երկուշաբթի կմեկնի Բրազիլիա` մասնակցելու Երիտասարդության համաշխարհային օրվան` երիտասարդական կաթոլիկական խոշորագույն միջոցառմանը: Բրազիլիա այցը լատինամերիկացի պապի առաջին արտերկրյա այցը կդառնա: Այցը նպատակ ունի եկեղեցու հանդեպ հետաքրքրութուն արթնացնել առաջին հերթին Լատինական Ամերիկայի երիտասարդների շրջանում: Այս տարածաշրջանը ավանդաբար կաթոլիկ է համարվում, սակայն վերջին տարիներին եկեղեցին այնտեղ դիրքերը զիջում է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Լատինական Ամերիկայում կաթոլիկները բնակչության մոտ 40%-ն են կազմում: Բրազիլիայում 2010թ. իրեն կաթոլիկ էր անվանում բնակչության 65%-ը, որը 1970թ. ցուցանիշից շատ ցածր է, այն ժամանակ ցուցանիշը 91%-ից ավելի էր:

Եկեղեցում նաեւ հույս ունեն, որ Երիտասարդության համաշխարհային օրվա միջոցառումներին պապի մասնակցությունը վերջ կդնի ներեկեղեցական սկանդալներին:

ԱՎԵԼԻՆ