Մոսկվայում ծեծի է ենթարկվել Պետդումայի պատգամավորը

Մոսկվայում ծեծի է ենթարկվել Պետդումայի ՌԼԴԿ խմբակցության պատգամավոր Ռոման Խուդյակովը: Երկու անհայտ անձիք ժամանակավոր պետհամարանիշներով սեւ ջիպով կտրել են նրա ճանապարհը, հետո դաժանաբար ծեծանով հարվածել նրա քունքին: Նա հիվանդանոց է տեղափոխվել ուղեղի ցնցումով: ՌԼԴԿ հաղորդմամբ` հեռացող ջիպը բջջայինի տեսախցիկով ֆիքսելու փորը ագրեսիայի նոր դրսեւորումների պատճառ է հանդիսացել: Նրանք դուրս են եկել մեքենայից եւ փորձել դրանցով կոտրել Խուդյակովի ավտոմեքենայի կողապակիները: «Dni.Ru»-ն հիշեցնում է, որ Խուդյակովն ակտիվորեն հանդես է գալիս, որպեսզի ռուսաստանցիներն ինքնապաշտպանության համար զենք կարողանան պահել:

ԱՎԵԼԻՆ