Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը գաղտնալսող սարք են հայտնաբերել

Լոնդոնում Էկվադորի դեսպանի աշխատասենյակում գաղտնալսող սարք են հայտնաբերել: Կիտոյում կայացած մամուլի ասուլիսում Էկվադորի արտգործնախարար Ռիկարդո Պատինիոն հայտնել է, որ գաղտնալսող սարքը հայտնաբերել են մի քանի օր առաջ, սակայն չեն հրապարակել` քննությանը չխանգարելու համար: Ըստ Պատինիոյի` գաղտնալսող սարքը հայտնաբերվել է հունիսի 16-ին, երբ նախարարը Մեծ Բրիտանիայում է եղել, որտեղ հանդիպել էր Ջուլիան Ասանժի հետ:   Այս փաստը դարձել է  «միջազգային մակարդակի իրենց հարաբերություններում էթիկայի բացակայության եւս մեկ ապացույցը», հավելել է նա, հաղորդում է vesti.ru-ն: «Մեզ հետեւում են բոլոր կողմերից», – հայտնել է Պատինիոն՝ նշելով, որ չի կարծում, թե տվյալ սարքը կապված է եղել Էդվարդ Սնոուդենի հրապարակած զանգվածային գաղտնալսումների մասին տեղեկատվության հետ: Արտգործնախարարը հայտնել է, որ ստացել է այդ գործի վերաբերյալ  ամբողջ տեղեկությունները եւ մանրամասն զեկույց պետք է ներկայացնի երկրի նախագահին:

ԱՎԵԼԻՆ