Երեւանում աշխատանքն է սկսել «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձեւավորման քաղաքական- անվտանգային ուղենիշները» համաժողովը

Երեւանում աշխատանքն է սկսել  քաղաքական ռազմավարական երկրորդ «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձեւավորման քաղաքական- անվտանգային ուղենիշները» համաժողովը: Երկօրյա համաժողովին մասնակցում են փորձագետներ Հայաստանից եւ ՀԱՊԿ մարմիններից: Մասնակիցներին ողջունել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ազգային անվտանգության քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Ընթերցվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը:  Պետության ղեկավարի ուղերձում նշվել է, որ ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի օրինաչափ զարգացումը կնպաստի կազմակերպության պատասխանատվության գոտում կայունությանն ու անվտանգությանը եւ միջազգային անվտանգության համակարգում կմեծացնի դրա հեղինակությունը:  Սերժ Սարգսյանի ուղերձում նաեւ նշվում է ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդում ընդունված որոշումների իրագործման կարեւորությունը, ինչը թույլ կտա կատարելագործել 21-րդ դարի նոր մարտահրավերների հայտնաբերումն ու կանխարգելումը:  ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացման ռազմավարության մշակումը թույլ կտա բարձրացնել ՀԱՊԿ-ի ամբողջ տարածքում անվտանգության եւ կայունության հասնելուն ուղղված համագործակցությունը:

Համաժողովին ելույթներով հանդես կգան պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Համաժողովը կավարտվի հունիսի 27-ին:

ԱՎԵԼԻՆ