ԱԻՆ-ի բակում նախարարության առաքելությունը խորհրդանշող հուշարձան կդրվի

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածքում` «Արտակարգ քաղաքում» տեղադրվելու է նախարարության առաքելությունը խորհրդանշող հուշարձան։ ԱԻ նախարար Ա. Երիցյանի հրամանով ստեղծվել է հուշարձանի պատրաստման հարցերով զբաղվող հանձնաժողով, որը գլխավորում է ԱԻ նախարարի գլխավոր խորհրդական Օնիկ Ավանեսյանը։ Աշխատանքային խմբում ընդգրկված են նախարարության տարբեր վարչությունների և փրկարար ծառայության աշխատակիցներ։ Հունիսի 22-ին հանձնաժողովի անդամներն այցելել են արվեստանոց` տեղում ծանոթանալու հուշարձանի պատրաստման աշխատանքներին։ Հանձնաժողովի գնահատմամբ` աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն։

ԱՎԵԼԻՆ