Սինգապուրը շարունակում է խեղդվել ծխից

Սինգապուրը շարունակում է խեղդվել ինդոնեզական անտառների հրդեհից առաջացած ծխից: Սինգապուրի իշխանությունները բնակիչներին կոչ են անում փողոց դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, փակել պատուհանները եւ օգտվել դիմակներից: Ողջ քաղաքը ծածկված է ծխով: Քամին ծոխը բերել է հարեւան Ինդոնեզիայի Սումատրա կղզուց, որտեղ այրվում են անտառները: Ծխի ամպը ծածկել է երկնաքերների վերին հարկերը, տեսանելիությունը ճանապարհներին նվազագույնի է հասել: Օդի աղտոտվածության մակարդակը գերազանցել է 400-ը, այնինչ մարդու համար վտանգավոր է անգամ 100 միավորը: Օդերեւութաբանները մոտակա օրերին թարմ քամի չեն կանխատեսում:

ԱՎԵԼԻՆ